Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

6 պատճառ ամեն օր սխտոր ուտելու համար. med.news.am

6 պատճառ ամեն օր սխտոր ուտելու համար. med.news.am

Սխտորն առողջության համար առավել օգտակար մթերքներից է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ՝ այն ամենօրյա սննդակարգում ընդգրկելու համար:

  1. Սխտորը բնական հակաբիոտիկ է պարունակում, որը կարող է օգնել բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ: Այն նաեւ շատ օգտակար է մրսածության ու հազի դեպքում:

  2. Սխտորի կանոնանվոր օգտագործումը նպաստում է զարկերակային ճնշման՝ նորմայի սահմաններում պահպանելու համար, դրանով իսկ նպաստելով սիրտ-անոթային խնդիրների կարգավորմանը:

  3. Սխտորն օգնում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ աղեստամոքսային համակարգի խնդիրները, փորկապությունն ու թթվայնության բարձր մակարդակը:

  4. Գյություն ունի կարծիք, որի համաձայն՝ սխտորը մանրացնելու եւ մածուկի ֆիզիկական որակներին հասցնելու դեպքում այն թույլ կտա ազատվել բորբոքումից, որը սարդի կամ մոծակի խայթոցի հետեւանք է: Ինչպես նաեւ կապահովի մաշկի տվյալ հատվածի դեզինֆեկցիան:

  5. Սխտորն օգտակար է նաեւ հոդերի համար: Դրա բաղադրության մեջ առկա կոմպոնենտներն ամրապնդում են հոդերը՝ նվազեցնելով արթրիտի կամ մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

  6. Սխտորն ապահովում է օրգանիզմը սպիտակուցներով, վիտամիններով, միներալներով, երկաթով՝ դրանով իսկ ամրապնդելով ոսկրերն ու ատամները, ինչն արդիական է շատ մարդկանց համար:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. chesnochny.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ